Լևան Իոսելիանին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ
Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։
Ինչպես նշվում է Վրաստանի Ժողովրդական պաշտպանի էջում հրապարակված տեղեկատվության մեջ, հանդիպմանը խոսվել է երկրում տեղի ունեցող իրադարձությունների, քաղաքական բևեռացման, իրավապահների կողմից հանրահավաքի մասնակիցների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի և ընդհանուր առմամբ հավաքների և արտահայտվելու ազատության առումով ստեղծված իրավիճակը։
«Ժողովրդական պաշտպանը հյուրին ներկայացրեց ապարատի գործունեությունը ձերբակալվածների և կալանավորման ընթացքում տուժածների մարդու իրավունքների պաշտպանության առումով»,- նշված է Ժողովրդական պաշտպանի էջում հրապարակված տեղեկատվության մեջ։