Լևան Դավիթաշվիլին հանդիպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ, Լուիզա Վինթոնի հետ
Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, հանդիպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ, Լուիզա Վինթոնի հետ, ով ավարտել է իր առաքելությունը Վրաստանում: Այս մասին տեղեկատվություն է տարածում նախարարության մամուլի ծառայությունը:
Գերատեսչության տեղեկացմամբ, Լևան Դավիթաշվիլին շնորհակալություն է հայտնել Լուիզա Վինթոնին, գյուղի զարգացման և շրջակա միջավայրի ոլորտում զգալի աջակցության և ակտիվ համագործակցության համար:
«Լուիզա Վինթոնը նախարարության հետ համագործակցությունը անվանել է օրինակելի, նշելով, որ պետությունը ճիշտ տեսլական ունի գյուղի զարգացման և բնապահպանական քաղաքականության տեսանկյունից, և վերահաստատեց իր պատրաստակամությունը ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի անունից շարունակել աջակցությունը այդ ոլորտներում:
Հանդիպման ընթացքում խոսքը վերաբերել է պահպանվող տարածքների զարգացման, բնական ռեսուրսների կայուն կառավարման, օդի աղտոտվածության նվազման, թափոնների կառավարման և գյուղի զարգացմանն ուղղված համագործակցության խորացմանը:
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունում կայացած հանդիպմանը, ներկա է գտնվել նաև փոխնախարար Նինո Թանդիլաշվիլին», – ասված է նախարարության հայտարարության մեջ: