Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 08:00-ից գործելու է մարդասիրական հրադադար
Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ից գործելու է մարդասիրական հրադադար: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի պետքարտուղարության տեղեկությամբ, Միացյալ նահանգները նպաստում է ինտենսիվ բանակցություններին արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև, որ Ադրբեջանին և Հայաստանին տանեն դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Մինսկի խմբի համանախագահներն ու արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են, որ հոկտեմբերի 29-ին կրկին հանդիպելու են Ժնևում և քննարկելու ենն համաձայնագիրը: