Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով, սակայն Ադրբեջանը կիրառում է պատերազմական հռետորաբանություն
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով, սակայն Ադրբեջանը կիրառում է պատերազմական հռետորաբանություն

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով,- այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի Առաջին ալիքի հետ բացառիկ հարցազրույցում:

Նրա խոսքով, Ադրբեջանը կիրառում է պատերազմական հռետորաբանություն և ուժ:

«Նման մթնոլորտում անհնար է խոսել խնդրի իրատեսական լուծման մասին: Մենք կոչ ենք անում և խնդրում միջազգային համադաշնությանը, անել ամեն բան, որպեսզի Ադրբեջանը դառնա կառուցողական և Բաքուն այլևս չկիրառի ագրեսիվ, պատերազմական հռետորաբանություն: Իհարկե, Հայաստանը պատրաստ է պաշտպանվել, սակայն մենք խաղաղասեր երկիր ենք և չենք ցանկանում պատերազմել: Եթե լինի պատերազմ, ապա պատրաստենք պաշտպանել մեր երկիրը և Արցախի Հանրապետությունը: Պատրաստ ենք անել կոնկրետ քայլեր՝ ազգային շահերը պաշտպանելու համար, սակայն համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,- նշել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետի խոսքով, Հայաստանը պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղի հարցով:

«Ադրբեջանի հետ երկխոսությանը կներգրավվեմ Հայաստանի Հանրապետության անունից, սակայն Արցախի Հանրապետությունը պետք է ունենա իր պաշտոնական ներկայացուցիչը: Բանակցության ճիշտ ձևաչափը նախատեսում է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցություն»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, Հայաստանի վարչապետը նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ նախատեսում է հանդիպել Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակներում և ցանկանում է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Պատրաստվում եմ մասնակցել Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, որտեղ նախատեսում եմ հանդիպել Պուտինի հետ: Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են: Այս հարաբերությունը պետք է զարգացնել և խորացնել: Մենք դա անպայման կանենք: Երեկ հեռախոսազրույց եմ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որը եղել է շատ կառուցողական և դրական: Վստահ եմ, այս երկխոսությունը կշարունակվի»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը: