Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը մասնակից կողմերին մեկ անգամ ևս կոչ ենք անում դադարեցնել կրակը, եթե ցանկություն կունենան, պատրաստ ենք կատարել միջնորդի դերը. Իրակլի Սեսիաշվիլի
Մենք բոլորս, միջազգային հանրության հետ միասին, մեկ անգամ ևս կոչ ենք անում հակառակվող կողմերին դադարեցնել կրակը,- այս մասին Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ:
Նրա խոսքով, եթե հակամարտող կողմերը ցանկություն կունենան, Վրաստանը պատրաստ է ստանձնել միջնորդի դերը:
«Պատերազմը ամենավատ բանն է, որով կարելի է լուծվի խնդիրը: Մեր երկիրն ունի իսկապես աչքի ընկնող պատմություն և տարբեր էթնիկ խմբերի հետ ներդաշնակ ապրելու ավանդույթներ: Սա մեր ավանդույթն ու վերաբերմունքն է, իհարկե, պետք է պահպանել:
Կոչ եմ անում բոլորին, առանց որևէ քաղաքական նշանի, հարյուր անգամ չափել իրենց խոսքը և հետո միայն դիրքորոշում գրանցել: Մեր երկրի ընդհանուր շահերից է բխում փոխադարձ հարգանքի միջոցով ավանդաբար ներդաշնակ հարաբերություններ պահպանել այս երկրի հետ: Մենք մեր հարևանների հետ ունենք եզակի հարաբերություններ: Եթե կողմերը ցանկանում են, մենք պատրաստ ենք միջնորդի դեր խաղալ»,- ասել է Սեսիաշվիլին: