Լեռնադահուկային հանգստավայրերում սահմանափակումները մնում են ուժի մեջ
Լեռնադահուկային հանգստավայրերում հաստատված սահմանափակումները մնում են ուժի մեջ և այս փուլում կսահմանափակվի միջքաղաքային տրանսպորտի տեղաշարժը,- այս մասին միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է փոխվարչապետ, Մայա Ցքիտիշվիլին:
Նրա խոսքով, բոլորից կրկին պահանջվելու է շնչադիմակ կրելը, և բոլոր առևտրի կենտրոններից նույնպես պահանջվելու է կառավարել հաճախորդների հոսքերը և հերթերը:
«Լեռնադահուկային հանգստավայրերում հաստատված սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ, և այս փուլում սահմանափակ կլինի միջքաղաքային տրանսպորտի տեղաշարժը: Բոլորից բնական է, որ կպահանջվի նորից շնչադիմակ կրել: Բոլոր առ.տրի կենտրոններից կպահանջվի կառավարել հաճախորդների հոսքերը, հերթերը, հեռավարության պահպանումը և աշխատել արդեն գործող մեթոդով:
Դրան զուգահեռ, մենք պետք է հոգ տանենք, որպեսզի այդ սահմանակաումների մեղմացմամբ չառաջացնենք վարակի ինտենսիվ տարածումը», – հայտարարել է Մայա Ցքիտիշվիլին: