Լեմշվենիերա-Դավիթ Գարեջի ավտոճանապարհի վերականգնման համար մրցույթ է հայտարարվել

12:16, 01.10.2026

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը մրցույթ է հայտարարել ներպետական նշանակության Լեմշվենիերա-Դավիթ Գարեջի ավտոճանապարհի 14 կմ-18 կմ հատվածի և Գարեջիի Նաթլիսմցեմելի վանք տանող ավտոճանապարհի 0,9 կմ երկարությամբ հատվածի վերականգնման համար։

Վերականգնվող հատվածի երկարությունը 5,3 կմ է և գտնվում է Սագարեջոյի մունիցիպալիտետում։

Ինչպես նշում են ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտում, գոյություն ունեցող ճանապարհի ծածկույթը միայն գրունտային էր, և մթնոլորտային տեղումների դեպքում դրա վրա երթևեկությունը դժվարանում էր։

Ծրագիրը նախատեսում է ճանապարհի ամբողջական վերականգնում, որի շրջանակներում նախատեսված է ճանապարհի երթևեկելի մասի վերականգնում և ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրում, գոյություն ունեցող արհեստական կառույցների վերականգնում և նորերի կառուցում։ Ինչպես նաև նախատեսված է միացումների, ջրահեռացման խողովակների, ճանապարհային նշանների տեղադրում և ճանապարհի երթևեկելի մասի գծանշում։

Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից։

Նմանատիպ