«Լելոյում» հայտարարում են, որ «Վրացական երազանքի» ներկայացուցիչները ֆիզիկական հաշվեհարդար են տեսել իրենց հետ

18:44, 19.11.2020

«Լելոյի» Աջարիայի կազմակերպության ղեկավար Իրակլի Կուպրաձեի հայտարարությամբ, նրա թիմակիցների վրա հարձակվել են «Վրացական երազանքի» ներկայացուցիչները և ֆիզիկական հաշվեհարդար տեսել:

Իրակլի Կուպրաձեն տարածել է նաև միջադեպը պատկերող տեսագրություն և նշել, որ «Լելոյի» անդամներ՝ Ալեքսանդրե Միլորավան և Միշա Քավթարաձեն բողոքում էին Ջինճարաձեի փողոցում, ընդհանուր բակում ինքնակամ մոնտաժված ցանկապատի դեմ:

Իրակլի Կուպրաձեի խոսքով, «Էլիտհաուս» ընկերությունը պատկանում է Աջարիայի գերագույն խորհրդի պատգամավորին «Վրացական երազանքից», Գիորգի Մանվելիձեին, ով ընդհանուր բակում ապօրինի ցանկապատ էր մոնտաժել:

«Քաղաքացին պատգամավորի դեմ հաղթել է դատարանի բոլոր երեք ատյաններում, չնայած դրան այն չի կատարվում: «Վրացական երազանքը» կիրառում է իր բռնի ազդեցությունները, ինչպես նաև, տեսնում ենք, որ վերահսկողության ծառայությունը զբաղված է քաղաքական բռնությամբ և աչք է փակում փաստի վրա, որը ծավալում են «Վրացական երազանքի» ազդեցիկ առաջնորդները, այդ թվում՝ պատգամավոր Գիորգի Մանվելիձեն»,- հայտարարել է Իրակլի Կուպրաձեն:

Նմանատիպ