«Լելոն» իշխանությանը առաջարկում է անհապաղ երկխոսություն սկսել,- այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։
«Տեղակքն ընտրություններից հետո երկրում լարվածությունն օրեցօր աճում է նախագահ Սաակաշվիլիի հացադուլի ֆոնին։ Պառակտված հասարակության մեջ զգացմունքները չափազանց սուր են, և իրավիճակն արդեն պայթյունավտանգ է։ Գործընթացն ակնհայտորեն գնում է դեպի քաոս ու քաղաքացիական բախումներ։
Այս իրավիճակում, որքան էլ խորը լինի քաղաքական և անձնական առճակատումը, ելնելով վրաց ազգի և մեր ընդհանուր հայրենիքի շահերից, բոլորս պետք է ռեսուրսներ գտնենք խելամիտ հակաքայլեր ձեռնարկելու համար։
«Լելոն» կոչ է անում իշխանություններին անհապաղ երկխոսություն սկսել՝ իրավիճակի դեէսկալացիայի կոնկրետ ուղիներ գտնելու համար։ Յուրաքանչյուր կորցրած րոպեն կարող է կտրուկ փոխել վրացական պետության ճակատագիրը.
«Լելոն» պատրաստ է անհապաղ երկխոսության գնալ ընդդիմության և իշխանության միջև», – հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից։