«Լելոն» և մնացած ընդդիմությունը, որոնց համար կեղծել են ընտրությունները, չեն պատրաստվում համակերպվել դրա հետ և մտնել խորհրդարան. Մամուկա Խազարաձե
«Լելոն» և մնացած ընդդիմությունը, որոնց համար կեղծել են ընտրությունները, չեն պատրաստվում համակերպվել դրա հետ և մտնել խորհրդարան. Մամուկա Խազարաձե

«Լելոն» և մնացած ընդդիմությունը, որոնց համար կեղծել են ընտրությունները, գողացել են, չեն պատրաստվում համակերպվել դրա հետ և մտնել խորհրդարան,- այս մասին հայտարարել է «Լելոն հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Մամուկա Խազարաձեն:

Խազարաձեն նշում է, որ իրենք մտադիր չեն առևտուր անել իշխող կուսակցության հետ և շարունակել անիմաստ բանակցությունները, եթե ընդդիմության հիմնական պահանջը չկատարվի:

«Խորհրդարանում կայացված որոշումից հետո մենք մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ «Լելոն» և մնացած ընդդիմությունը, որոնց համար կեղծել են ընտրությունները, գողացել են, չեն պատրաստվում համակերպվել դրա հետ և մտնել խորհրդարան: Իշխող կուսակցության համար այսօր պետք է պարզ լինի, որ մենք չենք պատրաստվում նրանց հետ առևտուր անել և շարունակել անիմաստ բանակցությունները, եթե չբավարարվեն մեր հիմնական պահանջը՝ արտահերթ ընտրությունները: Եթե դա տեղի չունենա, կստեղծվի միակուսակցական խորհրդարան, և «Վրացական երազանքը» պետք է ստանձնի ամբողջ պատասխանատվությունը երկրի միակուսակցական կառավարման և ճգնաժամի համար, մինչդեռ Վրաստանի բնակչության կեսից ավելին կմնա առանց խորհրդարանում ներկայացուցչության»,- հայտարարել է Խազարաձեն:

Ըստ Մամուկա Խազարաձեի, «Լելո»-ն առավել իրատեսական է համարում համամասնական ընտրությունները, բնական շեմով 2022 թվականի գարնանը:

«Ըստ «Լելոյի», ամենաիրատեսական լուծումը 2022 թվականի գարնանը բնական շեմով լիարժեք համամասնական ընտրությունների անցկացումն է, նոր ընտրական համակարգով և նոր ԿԸՀ-ով: 2022 թվական, քանի որ այդ տարի պետք է տեղի ունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, հետևաբար, միանգամից երկու ընտրություն անցկացնելը անիրատեսական է թվում: Մենք կոչ ենք անում քաղաքացիական հասարակությանը և հասարակական կազմակերպություններին ակտիվորեն ներգրավվել այս բարդ իրավիճակի մեղմացման գործում:

Ժամանակն աշխատում է ընդդեմ մեր բոլորի և երկրի շահերի: Քանի որ, որքան երկար է տևում քաղաքական ճգնաժամը, այնքան ավելի վատ է լինելու տնտեսական և սոցիալական իրավիճակը, այնքան ավելի աղքատ է լինելու երկիրը: Ավելի դժվար կլինի դուրս գալ այս փակուղուց: Հիշենք, որ մեր երկրի ապագան ոչ միայն քաղաքական կուսակցությունների, այլև յուրաքանչյուր քաղաքացու ձեռքում է»,- հայտարարել է Մամուկա Խազարաձեն: