«Լելո Վրաստանում» հայտարարում են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները
«Լելո Վրաստանում» հայտարարում են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները

«Լելո»-ն չի ճանաչում ընտրությունների արդյունքները, ընտրությունները, որոնք չեն արտահայտում ազատ մարդկանց կամքը, չեն կարող օրինական լինել,- այս մասին սվում է «Լելո Վրաստանի համար» կուսակցության հայտարարության մեջ:

«Լելոն» ընտրողներին ու քաղաքացիական հասարակությանը կոչ է անում համախմբվել:

«2020 թվականի ընտրությունները պետք է շրջադարձային լինեին մեր երկրի համար: «Վրացական երազանքը» նախընտրական շրջանը և ընտրությունների օրը վերածեց ահաբեկման, կաշառակերության, բռնության և կեղծման գործընթացի: Այն ընտրությունները, որոնք չեն արտահայտում ազատ մարդկանց կամքը, չեն կարող օրինական լինել: «Լելոն» չի ճանաչում այս ընտրությունների արդյունքները: Մենք ընտրողներին և քաղաքացիական հասարակությանը կոչ ենք անում համախմբվել: Արտահերթ ընտրությունները այս փակուղուց դուրս գալու միակ ելքն է: «Լելոն» չի հանդուրժի Վրաստանում իշխանություն զավթելուն ու «Վրացական երազանքի» կողմից երկրի ժողովրդավարական ապագայի հուղարկավորում»,- ասված է հայտարարության մեջ: