«Լելո» կուսակցությունը ԿԸՆ-ում գրանցել է ընտրական ցուցակը

«Լելո» կուսակցությունը ընտրողների ցուցակը գրանցել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Ցուցակը ԿԸՀ են ներկայացրել կուսակցության ղեկավարները և Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Անա Բիբիլաշվիլին:

Կուսակցության անդամներն ասում են, որ թեկնածուները հաղթելու մեծ հնարավորություններ ունեն:

«Մենք արդեն իսկ ակտիվ քարոզարշավ ենք իրականացնում և մեծ ներդրում կունենանք գործընթացում, որպեսզի «Վրացական երազանքի» իշխանությունը հնարավորինս քիչ ձայներ հավաքի, որպեսզի փոխվի Վրաստանի քաղաքական իրականությունը և թույլ տա մարդկանց տեսնել իրենց ապագան, հուսալով, որ այս երկրում կյանքը կարող է լինել ավելի լավ: Ես հավատում եմ «Լելոյի» ուժեղ թիմին»,- հայտարարել է Անա Բիբիլաշվիլին: