Լեհաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է երկու և տուժել հինգ Վրաստանի քաղաքացի
Լեհաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է երկու և տուժել հինգ Վրաստանի քաղաքացի

2018 թ. մարտի 16-ին, Լեհաստանում, Օպոչնո և Կոնսկիե քաղաքները միմյանց կապող ավտոմոբիլային ճանապարհի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է Վրաստանի երկու քաղաքացի, ևս հինգը տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին լրատվությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության լրատվությամբ տուժածների առողջական վիճակը կայուն է:

«Լրատվություն ստանալուն պես դեպքի վայր է մեկնել Լեհաստանում Վրաստանի հյուպատոս Թեյմուրազ Փուրցելաձեն: Նա տեսակցել է տուժածներին և հանդիպել տեղական իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:

Գոյություն ունեցող լրատվությամբ տուժածների առողջական վիճակը կայուն է: Նախնական տեղեկությամբ, Օպել մակնիշի ավտոմեքենան, որում գտնվում էր Վրաստանի յոթ քաղաքացի, բախվել է ավտոբուսին:

Վրաստանի երկու քաղաքացիներ մահացել են տեղում: Տուժածներին առաջին օգնություն են ցուցաբերել տեղում և տեղափոխել հիվանդանոց»,-ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվության մեջ:

Տարածված լրատվությամբ, Վրաստանի քաղաքացիները Լեհաստանում էին գտնվում գործուղմամբ: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել  է զոհվածների ընտանիքներին