Լեհաստանում սեպտեմբերի 1-ից դպրոցներում և մանկապարտեզներում սմարթֆոնների օգտագործումը կարգելվի

22:02, 30.07.2026

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ստորագրել է օրենք, որի համաձայն՝ երկրի դպրոցներում և մանկապարտեզներում սմարթֆոնների օգտագործումն արգելվելու է։ Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի սեպտեմբերի 1-ից՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ մեկտեղ։

Օրենքի համաձայն՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դպրոցների աշակերտներին ուսումնական հաստատության տարածքում կարգելվի սմարթֆոնների և նմանատիպ գործառույթ ունեցող սարքերի օգտագործումը։ Սահմանափակումը տարածվում է ոչ միայն դասապրոցեսի ընթացքի, այլև դասամիջոցների և արտադասարանական գործողությունների (միջոցառումների) վրա։ Նույն արգելքը վերաբերում է նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններին։

Օրենքը նախատեսում է նաև մի քանի բացառություն։ Մասնավորապես, սմարթֆոնի կամ պլանշետի օգտագործումը թույլատրելի կլինի այն դեպքում, եթե ուսուցիչը սարքի օգտագործումը ծրագրի ուսումնական գործընթացի շրջանակներում։ Ինչպես նաև աշակերտը կկարողանա օգտագործել սմարթֆոնը ծնողների հետ կապվելու անհրաժեշտության դեպքում։

Բացի այդ, բացառությունը կվերաբերվի հաշմանդամություն կամ հատուկ կարիքներ ունեցող աշակերտներին, ում անհրաժեշտ է առողջապահական կամ այլ հատուկ հավելվածի կամ սմարթֆոնով կառավարվող սարքի օգտագործումը։

Նմանատիպ սահմանափակման սահմանումը քննարկում է նաև Չեխիայի կառավարությունը, որը, առկա ծրագրի համաձայն, պետք է գործարկվի 2027 թվականի սեպտեմբերից։

Նմանատիպ