Լեհաստանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել են Ուկրաինայի երկու քաղաքացիներ
Լեհաստանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել են Ուկրաինայի երկու քաղաքացիներ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Անվտանգության նախարար Տոմաշ Սիեմոնյակի խոսքով՝ Ուկրաինայի քաղաքացիները մեղադրվում են օտարերկրյա հետախուզության օգտին զինվորական անձնակազմի և կարևորագույն ենթակառուցվածքների մասին տեղեկություններ հավաքելու մեջ։
Լեհաստանի անվտանգության գործակալության տվյալներով՝ ձերբակալվածները 32 և 34 տարեկան են և կալանավորվել են Կատովիցե քաղաքում։
Գործակալությունը ապացույցներ է ձեռք բերել, որ կասկածյալները կատարում էին արտաքին հետախուզության համար առաջադրանքներ, այդ թվում՝ Լեհաստանի ռազմական ներուժի վերաբերյալ։
Լեհաստանի անվտանգության գործակալության տվյալներով՝ կասկածյալները վարձատրություն են ստացել այդ ծառայությունների համար։
Դատարանը կասկածյալներին դատապարտել է երեք ամսվա նախնական կալանքի։