Լեհաստանում ԼԳԲՏ համայնքի կողմնակիցների և հակառակորդների ցույցը վեր է ածվել ոստիկանության հետ բախումների

Լեհաստանում ԼԳԲՏ համայնքի աջակիցները և հակառակորդների ցույցն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով: Միջադեպը տեղի է ունեցել Լյուբլին քաղաքում: Միջադեպի պատճառը քաղաքում ծրագրված երթն էր, որին պետք է մասնակցեին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները: Ի բողոք դրան, մի խումբ քաղաքացիներ կազմակերպել են այլընտրանքային ցույց: Նրանք ԼԳԲՏ համայնքի կողմնակիցների ուղղությամբ նետել են ձվեր:

Ոստիկանությունը ստիպված էր կիրառել ջրցան մեքենաներ: Ձերբակալված է տասնյակ ցուցարար: