Լեհաստանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

15:17, 19.05.2025

Լեհաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները։ Ընտրատեղամասերի 100%-ի հաշվարկից հետո պարզվեց, որ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին ստացել է ձայների 31.36%-ը, մինչդեռ աջակողմյան պահպանողական «Իրավունք և արդարադատություն» կուսակցության կողմից աջակցվող Կարոլ Նավրոսկին՝ 29.54%-ը։ Տշասկովսկին և Նավրոցկին միմյանց դեմ կմրցեն ընտրությունների երկրորդ փուլում, որը կկայանա հունիսի 1-ին։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 67.31%-ը, ինչը ավելի բարձր է, քան 2020 թվականի ընտրությունների առաջին փուլին, երբ գրանցվել էր 64.51% մասնակցություն։

Նմանատիպ