Լեհաստանում ձերբակալվել են երկու ուկրաինացիներ դիվերսիոն գործողությունների մեղադրանքով, որոնց սպառնում է ցմահ ազատազրկում
Լեհաստանում ձերբակալվել են երկու ուկրաինացիներ դիվերսիոն գործողությունների մեղադրանքով, որոնց սպառնում է ցմահ ազատազրկում

Լեհաստանում ձերբակալվել են երկու ուկրաինացիներ դիվերսիոն գործողությունների մեղադրանքով, որոնց սպառնում է ցմահ ազատազրկում:

Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները։

«Երկուշաբթի օրը մենք հետաքննություն սկսեցինք և ստացանք ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ երկու ուկրաինացի քաղաքացիներ՝ Ալեքսանդր Կ.-ն և Եվգենի Ի.-ն, որոնք այժմ գտնվում են Բելառուսում, մեղավոր են։ Դատախազությունը որոշել է նրանց մեղադրանք առաջադրել Ռուսաստանի Դաշնության կողմից պատվիրված դիվերսիայի և ահաբեկչության համար», – ասվում է Լեհաստանի դատախազության հայտարարության մեջ։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 18-ին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ լեհական երկաթուղիներում դիվերսիայի հեղինակները, հավանաբար, Ուկրաինայի քաղաքացիներ են, որոնք համագործակցում էին ռուսական հետախուզական ծառայությունների հետ։ Նա ասել է, որ Լեհաստանը պահանջում է կասկածյալների ձերբակալությունը և արտահանձնումը։