Լեհաստանի Յարոսլավեց քաղաքում՝ տներից մեկի այգում, հրթիռի բեկոր է հայտնաբերվել
Լեհաստանի Յարոսլավեց քաղաքում՝ տներից մեկի այգում, հայտնաբերվել է հրթիռի բեկոր։
Ոստիկանության հայտարարության համաձայն՝ խոսքը 2025 թվականի սեպտեմբերին ռուսական անօդաչու թռչող սարքերի դեմ կիրառված հրթիռի բեկորի մասին է։
Դեպքի վայրը շրջափակված է, սակայն պաշտոնյաների հայտարարությամբ՝ մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
Տեղեկության համար նշենք, որ Լեհաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ 2025 թվականի սեպտեմբերի 10-ին երկրի օդային տարածք է ներխուժել մոտ 20 ռուսական անօդաչու թռչող սարք։