Լեհաստանի վարչապետը հայտարարում է, որ Ռուսաստանից գազ գնելը նույնն է, ինչ Պուտինից զենք գնելը
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարում է, որ Ռուսաստանից գազ գնելը նույնն է, ինչ Պուտինից զենք գնելը: Այս մասին հայտարարությունը Լեհաստանի վարչապետը արել է «Ֆոքս նյուս» հեռուստաընկերությանը հարցազրույց տալու ժամանակ:
Մորավեցկիի խոսքով, Լեհաստանը համաձայն չէ Գերմանիայի հետ՝ «Հյուսիսի հոսք 2»-ի առնչությամբ:
Վարչապետը խոսել է ամերիկյան հեղուկացված բնական գազի նշանակության մասին, ինչպես նաև այն պայմանագրերի, որոնք կնքվում են այս ուղղությամբ: