Լեհաստանի վարչապետը հանդես է եկել Լեհաստաբ-Վրաստան խորհրդարանական վեհաժողով ստեղծելու նախաձեռնությամբ
Լեհաստանի վարչապետը հանդես է եկել Լեհաստաբ-Վրաստան խորհրդարանական վեհաժողով ստեղծելու նախաձեռնությամբ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն Մատեուշ Մորավիեցկին շնորհավորել է պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Իր հերթին Մորավիեցկին նշել է, որ սա նրա առաջին պաշտոնական հանդիպումն է վարչապետի կարգավիճակում:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև գոյություն ունեցող հարաբերություններին վերաբերող հարցեր: Ինչպես նշել են Իրակլի Կոբախիձեն և Մետուշ Մորավիեցկը, Լեհաստանը և Վրաստանը պետք է խորացնեն համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Կողմերը զրուցել են նաև առևտրա-տնտեսական կապերի, մշակութային և գյուղատնտեսության ոլորտների ուղղությամբ համագործակցության խորացման շուրջ: Հանդիպմանը ընդգծվել է երկրների միջև սերտ խորհրդարանական կապերի կարևորությունը: Հանդիպմանը Լեհաստանի վարչապետը հանդես է եկել ստեղծել Լեհաստան-Վրաստան խորհրդարանական վեհաժողով:

Իր հերթին Իրակլի Կոբախիձեն խոսել է վերջին ժամանակներում Վրաստանի կողմից միջազգային ասպարեզում գրանցած հաջողությունների մասին և այդ տեսանկյունից կարևորել է Չինաստանի հետ ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագիրը:

Լեհաստանի վարչապետը նշել է, որ աջակցում է Վրաստանի եվրոատլանտյան ձգտումներին և երկիրը օգնելու է Վրաստանին այս ճանապարհը անցնելու գործում:

Հանդիպմանը խոսքը վերաբերել է նաև Վրաստանի  բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակին: