Լեհաստանի վարչապետ. Եվրամիությունը հարևան երկրներին պետք է առաջարկի անդամակցության հեռանկար

Լեհաստանի վարչապետի խոսքով, Եվրամիությունը հարևան երկրներին պետք է առաջարկի իրական հեռանկար, հակառակ դեպքում դա կանեն ուրիշները: Այս հայտարարությունը Մատեուշ Մորավեցկին արել է Լեհաստանի սենատում, երդմնակալության ելույթի ժամանակ:

«Մենք այլևս չենք ապրում արևմուտքի անվտանգ գերակայության դարաշրջանում, գոյություն ունեն միջազգային խաղակիցներ, որոնք մեծ հաճույքով օգտվում են Եվրոպայի թուլությունից: Ուստի, մեզ անհրաժեշտ է հավակնոտ Եվրամիություն, որը բաց է նոր անդամներ ընդունելու համար: Եթե մեր հարևան ներկրների իրական հեռանկար չառաջարկենք, ապա դա մեր փոխարեն կանեն ուրիշները – Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան, ծայրահեղական իսլամը… և այս ամենն արդեն մեկնարկել է»,- հայտարարել է Մորվեցկին: