Լեհաստանի պաշտպանության նախարար. Լեհաստանը հուսալի, փորձառու դաշնակից է, մեր զինված ուժերի կողմից Աֆղանստանում կատարված զոհողությունները երբեք չպետք է թերագնահատել
«Ավղանստանում Լեհաստանի զինված ուժերի կողմից բերված զոհողությունը երբեք չպետք է նսեմացվի», – այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Ավղանստանում ծառայել է ավելի քան 33,000 զինծառայող, որոնցից 43-ը՝ զինվորականներ և մեկը՝ քաղաքացիական անձ, զոհվել են։
«Լեհաստանը միշտ եղել է, է և կլինի պատասխանատու և վստահելի դաշնակից, որը պատրաստ է պաշտպանել, երբ վտանգ է սպառնում անվտանգությանը։ Լեհական բանակը, իր դաշնակիցների կողքին, մասնակցել է Ավղանստանի և Իրաքի առաքելություններին։ Այսօր ևս այն մասնակցում է ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող առաքելություններին ու գործողություններին։ Դաժան պահերը, երբ մեր զինվորները զոհվել են, ցույց տվեցին, որ միջազգային անվտանգության պաշտպանման գործում մենք պատրաստ ենք վճարել բարձրագույն գինը։ Զոհաբերություն, որը երբեք չենք մոռանա և չպետք է նսեմացվի։ Լեհաստանը հուսալի, փորձառու դաշնակից է, և դա ոչինչ չի փոխի», – գրել է նախարարը։