Լեհաստանը պնդում է, որ իր օդային տարածքը չի խախտվել Ռուսաստանի կողմից Արևմտյան Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ
Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Արևմտյան Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ Լեհաստանի օդային տարածքը չի խախտվել: Նա ասել է, որ լեհական համակարգերը այսօր առավոտյան Արևմտյան Ուկրաինայում հայտնաբերել են տասնյակից ավելի «Գերան-5» անօդաչու թռչող սարքեր։
«Դրանցից մեկը կործանվել է Լեհաստանի սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա, մյուսը՝ հինգ կիլոմետր հեռավորության վրա: Լեհաստանի օդային տարածքը պարեկվել է F-16 ինքնաթիռներով, ուղղաթիռներով և SAAB հետախուզական ինքնաթիռով: Մեր սահմանը չի խախտվել», – գրել է Լեհաստանի պաշտպանության նախարարը սոցիալական ցանցերում։
Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի խոսքով՝ Ռուսաստանը փոխում է իր հարձակման մարտավարությունը և ավելի ու ավելի հաճախ է օգտագործում ռեակտիվ անօդաչու թռչող սարքեր, որոնք արձակվում են փոքր խմբերով՝ Ուկրաինայի պաշտպանական ուժերին կապելու և նրանց մանևրները այլ ուղղություններով սահմանափակելու համար։
«Ես շնորհակալություն եմ հայտնում մեր զինվորականներին: Լեհաստանի հակաօդային պաշտպանությունը մշտապես բարձր պատրաստվածության վիճակում է», – նշել է Կոսինյակ-Կամիշը։