Լեհաստանը նախատեսում է էլեկտրոնային պատնեշ կառուցել Ուկրաինայի հետ սահմանին
Լեհաստանը նախատեսում է էլեկտրոնային պատնեշ կառուցել Ուկրաինայի հետ սահմանին, հաղորդում են լեհական լրատվամիջոցները։
RMF24-ի տվյալներով՝ պատնեշ կառուցելու որոշումը կայացվել է «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ զինված ագրեսիայի սպառնալիքի» պատասխան։ Նախագիծը կիրականացվի Բուգ գետի վրա՝ երկու երկրների սահմանին։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ նախագծի արժեքը կազմում է մոտ 450 միլիոն զլոտի (120 միլիոն դոլար)։ Ըստ առկա տեղեկատվության՝ այն ներառում է սեյսմիկ ազդանշանները հայտնաբերելու համար ստորգետնյա մալուխների տեղադրում, ինչպես նաև օպտիկամանրաթելային և էլեկտրական մալուխների անցկացում։
Բացի այդ, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, նոր համակարգից ստացված բոլոր տվյալները անմիջապես կփոխանցվեն սահմանային գործակալության գլխավոր գրասենյակում գտնվող մոնիթորինգի կենտրոն, որտեղ դրանք կվերլուծվեն սահմանապահների կողմից։
RMF24-ի տվյալներով՝ պատնեշը նախատեսված է ոչ միայն սահմանի անօրինական հատումները կանխելու, այլև երկրի ազգային անվտանգությանը վերաբերող ցանկացած միջադեպի ժամանակին հայտնաբերման և արդյունավետության բարելավման համար։