Լեհաստանը կառուցելու է Էլբլագ քաղաքի և Բալթյան ծովի միջև կապող նեղուց
Լեհաստանը կառուցելու է Էլբլագ քաղաքի և Բալթյան ծովի միջև կապող նեղուց

Լեհաստանը կառուցելու է Էլբլագ քաղաքի և Բալթյան ծովի միջև կապող նեղուց: Այս մասին հայտարարել է Լըհաստանի իշխող կուսակցության «օրենքի և արդարության» լիդեր Յարոսլավ Կաչինսկին, լեհական ռադիոյի հետ հարցազրույցի ժամանակ:

Կաչինսկիի խոսքերով, շինարարական աշխատանքները սկսվելու են մոտ օրերս և չնայած Ռուսաստանի դիմադրությանը, Վարշավան չի հրաժարվելու նախագծից:

«Այս ներդրումը այն բանի ցուցանիշն է, որ անցել են ժամանակները, երբ մեզ թելադրում էր Ռուսաստանը, թե ինչ անենք մեր տարածքում և ինչ չանենք: Սա շատ կարևոր է Լեհաստանի կարգավիճակի համար»,-նշել է Կաչինսկին:

Նեղուցի շինարարությունը ավարտվելու է 2022 թվականին և նրա արժեքը 220 մլն. դոլար է: Նրա երկարությունը լինելու է 1,3 կմ.: