Լեհաստանը ակտիվացրել է իր ռազմաօդային ուժերը և դադարեցրել է գործունեությունը Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող օդանավակայաններում՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից ևս մեկ հարձակման պատճառով
Լեհաստանը ակտիվացրել է իր ռազմաօդային ուժերը և դադարեցրել գործունեությունը Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող օդանավակայաններում՝ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից ևս մեկ հարձակման պատճառով։
Հարձակումների պատճառով Լյուբլինի և Ժեշովի օդանավակայանները ժամանակավորապես փակվել են։ Բացի այդ, աշխատակիցները տարհանվել են Դորոհուսկի և Զոսինի սահմանային անցակետերից՝ օդային սպառնալիքի պատճառով։
Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարձակման հետ կապված օդային տագնապը տևել է մոտ 20 րոպե։ Այս ընթացքում սահմանային անցակետերի աշխատակիցները տարհանվել են։ Տագնապի ավարտից հետո սահմանային անցակետերը վերսկսել են գործունեությունը։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանը գիշերը Ուկրաինա է ուղարկել 161 անօդաչու թռչող սարք, իսկ Ուկրաինայի պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել 122-ը։