Լեհ Եվրախորհրդարանի անդամ Քշիշտոֆ Բրեյզա - Սաակաշվիլին ձերբակալվել է կեղծ մեղադրանքներով
Լեհ Եվրախորհրդարանի անդամ Քշիշտոֆ Բրեյզան ասում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կալանավորված է կեղծ մեղադրանքներով։
«Նա տասնյակ կիլոմետրեր է անցել՝ բանտում որդուն այցելելու համար։ Ի դեպ, Սաակաշվիլին կալանավորվել է կեղծ մեղադրանքներով, որոնք կապված են այն փաստի հետ, որ նա գումար է ծախսել Լեխ Կաչինսկու հուղարկավորության համար ծաղկեպսակ գնելու համար», – գրում է Բրեյզան։
Բացի այդ, Քշիշտոֆ Բրեյզան սոցիալական ցանցերում գրում է, որ Սաակաշվիլիի մոր վրա հարձակվում են։ Ինչպես նշում է Քշիշտոֆ Բրեզան, սա խորհրդային տիպիկ մեթոդ է։
«Ինչո՞ւ են Սաակաշվիլիի մոր վրա հարձակվում։ Սա խորհրդային տիպիկ մեթոդ է, որն օգտագործվում է «Ռոսիա TV»-ով և Կուրվիցայով՝ քաղաքական հակառակորդներին տանջելու համար։ Բացի այդ, այն գյուղերում, որտեղ հեռարձակվում է «Իմեդի»-ն, վրացիները անընդհատ հակաարևմտյան քարոզչության զոհ են դառնում, որտեղ գլխավոր թշնամին Սաակաշվիլին է», – գրում է Բրեյզան։