Լեհ ֆերմերները վեց ուղղություններով փակել են սահմանային անցակետերը
Farmers with tractors block the access to the Polish-Ukrainian border crossing in Dorohusk, eastern Poland, on February 9, 2024, during a farmers' protest across the country against EU politics and Ukrainian agricultural products allowed on EU market at low prices. (Photo by Wojtek Radwanski / AFP)
Լեհ ֆերմերները վեց ուղղություններով փակել են սահմանային անցակետերը։
Լեհաստանի պետական սահմանների պաշտպանության ծառայության ներկայացուցչի խոսքով՝ լեհ ֆերմերները վեց ուղղություններով փակել են սահմանային անցակետերը։ Հերթի մեջ է ավելի քան 3000 բեռնատար ։
Գործակալության տվյալներով՝ ամենամեծ հերթը «Կրակովեց» անցակետում է, որտեղ կանգնած է 1600 բեռնատար։
Միաժամանակ Պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչը պարզաբանել է, որ հերթերն աստիճանաբար ավելանում են, իսկ սահմանահատման դեպքերը քիչ են, մասնավորապես՝ Յագոդին անցակետով երկու ուղղություններով սահմանը հատել է 145 բեռնատար։
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը իր լեհ գործընկեր Դոնալդ Տուսկի հետ քննարկել է սահմանին տիրող իրավիճակը։
Ինչպես պարզաբանում է լեհական կողմը, Ուկրաինայի հետ որոշ գյուղատնտեսական ապրանքների արտահանման պայմանների շուրջ բանակցությունները վերջնական փուլում են։
Լեհ ֆերմերները բողոքում են Ուկրաինայից ապրանքների ներմուծման դեմ։ Հանրահավաքի մասնակիցները բացատրում են, որ Ուկրաինայից գյուղմթերքի ներկրումից ամենաշատը տուժել են լեհ ֆերմերները։