Լեհ ֆերմերները բողոքի ակցիա են անցկացնում «Մեդիկա-Շեգին» սահմանային անցակետում

13:35, 23.11.2024

Լեհ ֆերմերները բողոքի ակցիա են անցկացնում «Մեդիկա-Շեգին» սահմանային անցակետում։ Այս մասին տեղեկությունը տարածում են լեհական լրատվամիջոցները։

Ինչպես պարզաբանում է ակցիայի կազմակերպիչներից մեկը, ֆերմերների բողոքը պայմանավորված էր մի քանի պատճառներով, այդ թվում՝ չկատարված խոստումով, որ այս տարի էլ գյուղատնտեսական հարկը կպահպանվի 2023 թվականի մակարդակի վրա։

Ֆերմերները բողոքում են նաև ԵՄ-ի և Mercosur երկրների (Բրազիլիա, Արգենտինա, Պարագվայ և Ուրուգվայ) միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հնարավորության դեմ։ Ֆերմերներն ասում են, որ գործարքը կվնասի իրենց բիզնեսներին:

«Մենք ուզում ենք ճնշում գործադրել իշխանության վրա, որպեսզի այս պայմանագիրը չկնքվի»,- ասաց հանրահավաքի կազմակերպիչներից մեկը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ֆերմերները փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս Ուկրաինայից եկող բեռնատարներին։ Լեհաստանից Ուկրաինա գնացող բեռնատարները մեկնում են ժամում միայն մեկ անգամ։ Երկու ուղղություններով էլ մեքենաները, ավտոբուսները և մարդասիրական օգնության մեքենաներն ազատ են շարժվում։

Բողոքի ակցիան սկսվել է ժամը 10:00-ի սահմաններում, և ըստ առկա տեղեկությունների, կտևի 48 ժամ, թեև չի բացառվում, որ այն երկարաձգվի։

Նմանատիպ