Լեհ ֆերմերները ակցիա կանցկացնեն Ուկրաինայի սահմանի մոտ
Լեհ ֆերմերները պատրաստվում են բողոքի ցույց անցկացնել Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող «Մեդիկ-Շեգին» սահմանային անցակետում։
Ինչպես հաղորդում է Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը, այս մասին գերատեսչությանը հայտնել են լեհական կողմից։
Լեհ ֆերմերների ակցիան նախատեսված է նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով առավոտյան ժամը 09:00-ից։
Լեհ մաքսավորների խոսքով՝ ցուցարարները երկու ուղղություններով կթողնեն մարդատար ավտոբուսներ և թեթև մեքենաներ։ Սահմանափակումները վերաբերում են բեռնափոխադրումներին:
Ուկրաինա յուրաքանչյուր ժամը մեկ կանցնի մեկ բեռնատար, իսկ Ուկրաինայից ավելի քան 3,5 տոննա քաշով բեռնատարների տեղաշարժն ամբողջությամբ կարգելափակվի։
Լեհ ֆերմերները բողոքում են երկիր ուկրաինական գյուղմթերքի ներկրման դեմ։