Լայնածավալ կիբերհարձակումներ են իրականացվել Ուկրաինայի կառավարության կայքերի և բանկերի վրա
Լայնածավալ կիբերհարձակումներ են իրականացվել Ուկրաինայի կառավարության կայքերի և բանկերի վրա

Լայնածավալ կիբեր հարձակումներ են իրականացվել Ուկրաինայի կառավարության կայքերի և բանկերի վրա։

Ուկրաինայի թվային փոխակերպման նախարար Միխայիլ Ֆեդորովի խոսքով՝ հաքերային հարձակման թիրախ են դարձել Ուկրաինայի Գերագույն Ռադայի, Ուկրաինայի նախարարների կաբինետի և Ուկրաինայի արտաքին գործերի և առողջապահության նախարարությունների կայքերը։

Կիբերհարձակման հետևանքով հետաձգվել է նաև ուկրաինական մի քանի բանկերի գործունեությունը։

Սա այս տարվա երրորդ կիբերհարձակումն է Ուկրաինայի կառավարության և առևտրային հաստատությունների դեմ։