Լայնածավալ բողոքի ակցիա Ֆրանսիայում․ «Մոամբե»՝ Փարիզից

19:25, 05.11.2026

Ընդհանուր գործադուլ և բողոքի ակցիաներ․ իրավիճակը Ֆրանսիայում լարված է։

 

Փարիզում լայնածավալ ցույց է ընթանում։ Ոստիկանությունն արդեն ցրել է մի քանի չարտոնված երթեր։ Երկրի տարբեր շրջաններում և քաղաքներում բախումներ են տեղի ունենում։ Ընդհանուր գործադուլի և շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին՝ իրավիճակը Ֆրանսիայում լարված է։ Մայրաքաղաքում երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից (Place de la République) և շարժվում է Վոլտերի բուլվարով՝ ուղղվելով դեպի Ազգի հրապարակ (Place de la Nation)։ Հանրապետության հրապարակին հարակից փողոցներում տեղակայված են ոստիկանության և ժանդարմերիայի մեքենաներ, տեղադրվել են հատուկ արգելապատնեշներ։

 

Փարիզից հաղորդում է «Մոամբե»-ի (Moambe) նկարահանող խումբը։

Նմանատիպ