Լավ կլիներ վրացական կողմը սկսեր բանակցությունները Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ և հրաժարվեր բռնազավթված տարածաշրջանների մասին օրենքից. ՌԴ ԱԳՆ
Ժնևյան բանակցությունների հերթական փուլի կապակցությամբ, որը տեղի է ունեցել մարտի 27-28-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն:
Ինչպես նշված է հայտարարության մեջ, չնայած Վրաստանի վարչապետ, Գիորգի Կվիրիկաշվիլիի հուսալի հայտարարություններին, որը հայտնել էր բանակցություններում առաջընթացի հասնելու ցանկություն, Թբիլիսիի ներկայացուցիչները հանդիպումը վեր են ածել քարոզչական ակցիայի:
Բացի այդ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության վեբ կայքում տեղադրված հայտարարության մեջ ասված է, որ Վրաստանը չունի հնարք կարգավորել հարաբերությունները Սոխումիի և Ցխինվալի հետ և փորձել է պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա:
Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ խոսվում է նաև Արչիլ Տատունաշվիլիի մասին:
Նրանց խոսքերով, Վրաստանի պատվիրակության անդամները փորձել են բանակցությունների ժամանակ զրուցել Տատունաշվիլիի մասին և Վրաստանի քաղաքացու մահվան մեջ մեղադրել, ոչ միայն Հարավային Օսիային, այլ նաև Ռուսաստանին:
Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասված է, որ լավ կլիներ վրացական կողմը լուրջ մտածեր հարևանների հետ վստահության վերականգնման մասին, սկսեր Ժնևում բանակցությունները Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ և հրաժարվեր բռնազավթված տարածաշրջանների մասին օրենքից:
«Վրացական կողմը բանակցությունները օգտագործել է սեփական քաղաքական նպատակների համար: Լավ կլիներ վրացական կողմը լուրջ մտածեր հարևանների հետ վստահության վերականգնման մասին, սկսեր Ժնևում բանակցությունները Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ և հրաժարվեր բռնազավթված տարածաշրջանների մասին օրենքից»,-ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ասված է նաև, որ Ռուսաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի պատվիրակությունները վրդովված են Վրաստանի ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության և ՄԱԿ-ում ընդունված բանաձևերի կապակցությամբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan