Լատվիայի նախագահը անվանել է վարչապետի երեք թեկնածուների անունները

09:48, 20.10.2018

Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը քաղաքական բոլոր կուսակցությունների հետ հանդիպումից հետո անվանել է վարչապետի երեք թեկնածուների անունները. Անդիս Գոբզեմս, Յանիս Բուրդանսու և Արտիս Պաբրիքս:

Վարչապետի թեկնածուների հետ հանդիպումից հետո, նախագահը հայտարարել է, որ պատրաստ է կառավարության ձևավորումը վստահի նրանցից ցանկացածին: Նախագահը նրանց կոչ է արել, հավաքել անհրաժեշտ փաստաթղթեր, որպեսզի պաշտոնապես առաջադրի նրանց թեկնածությունը:

Լատվիայի 13-րդ գումարման սեյմում ընդգրկվել է քաղաքական 7 ուժ:

Նմանատիպ