Լաշա Ժվանիան նշանակվել է Վրաստանի նախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնում, իսկ Դիմիտրի Գաբունիան զբաղեցրել է նախագահի խորհրդարանական քարտուղարի պաշտոնը

12:53, 18.12.2018

Լաշա Ժվանիան նշանակվել է Վրաստանի նախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնում, իսկ Դիմիտրի Գաբունիան զբաղեցրել է նախագահի խորհրդարանական քարտուղարի պաշտոնը,-այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Աթոնելիի նախագահական պալատում:

«Երեկ Լաշա Ժվանիային պաշտոնապես նշանակել եմ վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Դիմիտրի Գաբունիան կլինի իմ խորհրդարանական քարտուղարը, քանզի խորհրդարանի հետ արդեն ունենք շատ գործեր: Նաթիա Պավլիաշվիլին շարունակելու է մամուլի հետ հարաբերությունը, սակայն փյառի խումբը ուժեղացվելու է և շաբաթվա վերջին կներկայացնենք վարչակազմի հիմնական կազմին: Այս օրերին կընտրենք այն մարդկանց, որոնք կմիանան մեզ»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

 

Նմանատիպ