Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդի հետ
Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդի հետ

Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդի հետ։

Ինչպես նշված է Ֆինանսների նախարարության տեղեկատվության մեջ, ծանոթացման հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։

«Զրույցում անդրադարձ է եղել նաև Վրաստանի կողմից միջազգային պատժամիջոցների կիրառման առաջընթացին և վերջին տարիներին երկրի համապատասխան ծառայությունների կողմից այս ուղղությամբ ձեռնարկված ջանքերին։

Հանդիպմանը մասնակցել է ֆինանսների փոխնախարար Էկատերինե Գունցաձեն», – նշվում է Ֆինանսների նախարարության տեղեկատվության մեջ։