Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Թուրքմենստանի նախարարների կաբինետի փոխնախագահի հետ
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի Վրաստան կատարած պետական այցի շրջանակներում Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Թուրքմենստանի նախարարների կաբինետի փոխնախագահ, փոխվարչապետ Հոջամիրաթ Գելդիմիրադովի հետ։
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցության և տարածաշրջանային նշանակության նախագծերի հարցեր։
Նրանց խոսքով՝ ուշադրությունը կենտրոնացվել է տարանցիկ և լոգիստիկ ուղղությամբ գործընկերության խորացման կարևորության վրա։ Քննարկումը շոշափել է «Միջին միջանցքի» զարգացման հեռանկարները և կապի հնարավորությունների հետագա ակտիվացման անհրաժեշտությունը։
Ֆինանսների նախարարը հյուրին ներկայացրել է Վրաստանում առկա մակրոտնտեսական պարամետրերը և միջնաժամկետ կանխատեսումները։
«Իր հերթին, Թուրքմենստանի նախարարների կաբինետի փոխնախագահը խոսել է Թուրքմենստանի հիմնական տնտեսական ցուցանիշների մասին։ Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ Թուրքմենստանի նախագահի այցը Վրաստան կնպաստի երկու երկրների միջև առևտրի և ներդրումների խթանմանը», – ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։