Լաշա Խուցիշվիլին առցանց հանդիպում է անցկացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահի հետ
Լաշա Խուցիշվիլին առցանց հանդիպում է անցկացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահի հետ

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին առցանց հանդիպում է անցկացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ։

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են Ուկրաինայում ռուսական ագրեսիայի ֆոնին տեղի ունեցող զարգացումները և խոսել տնտեսական զարգացման հնարավոր միտումների և հետագա համագործակցության ուղիների մասին։

Հանդիպմանը ներկա էին նաև բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի կառավարիչ տնօրեն Մատեո Պատրոնեն, «EBRD»-ի տնօրեն Կլարա Կրոլը և բանկի Կովկասի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը:

«Հարկ է նշել, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) Վրաստանում ֆինանսավորում է ռազմավարական կարևոր նախագծեր երկրի տարբեր առաջնահերթ ոլորտներում՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ուղղությամբ։ Բանկի աջակցությամբ իրականացվում են նաև Վրաստանի համար տարբեր կարևոր բարեփոխումներ»,- հայտնել են ֆինանսների նախարարությունից։