Լաշա Խուցիշվիլին առցանց ձևաչափով հանդիպել է Նիդերլանդների ֆինանսների նախարար Սիգրիդ Կաագի հետ
Լաշա Խուցիշվիլին առցանց ձևաչափով հանդիպել է Նիդերլանդների ֆինանսների նախարար Սիգրիդ Կաագի հետ

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին առցանց ձևաչափով հանդիպել է Նիդերլանդների Թագավորության առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սիգրիդ Կաագի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ֆինանսների փոխնախարար Էկատերինե Գունցաձեն։

Զրույցի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների ազդեցությունն աշխարհի և տարածաշրջանի վրա՝ հիմնականում առևտրատնտեսական ուղղությամբ։ Բացի այդ, կողմերը քննարկել են տնտեսական զարգացման հնարավոր միտումները և հետագա համագործակցության ուղիները։

Ֆինանսների նախարարն իր գործընկերոջ հետ քննարկել է նաև Եվրամիությանը անդամակցելու համար Վրաստանի հայտի կարևորությունը և այդ ուղղությամբ բարեփոխումներն ու հետագա անելիքները։

Լաշա Խուցիշվիլին շնորհակալություն է հայտնել Սիգրիդ Կաագին ակտիվ աջակցության համար, որը Նիդերլանդների Թագավորությունը ավանդաբար ցուցաբերում է Վրաստանին, հատկապես Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին, որտեղ Վրաստանը ներկայացնում են հոլանդացի գործադիր տնօրենները։

Ի վերջո, նախարարները պայմանավորվել են ակտիվ համագործակցության մասին, այդ թվում՝ տարածաշրջանում զարգացումների ֆոնին, աջակցության լրացուցիչ կարիքները բացահայտելու համար։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։