Լաշա Տալախաձեն Եվրոպայի առաջնությունում հաղթանակը նվիրել է Վրաստանի անկախության 100 ամյակին (տեսանյութ)

Լաշա Տալախաձեն Եվրոպայի առաջնությունում հաղթանակը նվիրել է Վրաստանի անկախության 100 ամյակին:

Ինչպես ծանրորդը նշել է Բուխարեստում ընթացող մրցաշարի ավարտից հետո, դրական զգացմունքներին չնայած, ցավում է, որ վնասվածքի պատճառով նրան չի հաջողվել գրանցել նոր ռեկորդ:

«Իհարկե զգացմունքները դրական են, քանզի այս տիտղոսը նվաճում եմ երրորդ անգամ: Սակայն փոքր ինչ տխուր եմ, որ վնասվածքիս պատճառով ինձ չհաջողվեց գրանցել նոր ռեկորդ, սակայն այս վնասվածքը շուտով կանցնի և ես հավատում եմ, որ կուրախացնեմ իմ ժողովրդին: Ես ցանկանում եմ իմ հաղթանակը նվիրել մեր երկրի անկախության 100 ամյա հոբելյանին»,-հայտարարել է Լաշա Տալախաձեն:

Ծանրորդների ազգային հավաքականին հաջողության կապակցությամբ շնորհավորել է մշակույթի և սպորտի փոխնախարարը: Շալվա Գոգոլաձեն հույս է հայտնել, որ Վրաստանի ազգային հավաքականը ապագայում ևս կշարունակի նման ելույթները և բոլոր մարզիկները կնվաճեն մեդալներ:

Վրաց մարզիկների գրանցած արդյունքը մեկնաբանել է նաև ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, Գիորգի Ասանիձեն:

«Չեմ կարող ասել, որ գոհ չենք, ելնելով այն բանից, որ նվաճել ենք 15 մեդալ: Ցանկանում եմ այս հաղթանակի ֆոնին շնորհավորել Վրաստանի անկախության հոբելյանի առթիվ: Իհարկե մեզ համար հայրենիքը առաջին տեղում է և մեր մարզիկները փորձեցին որևէ կերպ շնորհավորել երկրի անկախության տոնը, և տեսեք, որ նրանց մոտ դա լավ է ստացվել»,-նշել է Գիորգի Ասանիձեն:

Հիշեցնենք, Վրաստանի ծանրամարտի հավաքականը դարձել է Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության թիմային հաղթող: