Լաշա Տալախաձեն ճանաչվել է 2017 թվականի լավագույն ծանրորդ
Լաշա Տալախաձեն ճանաչվել է 2017 թվականի լավագույն ծանրորդ

Լաշա Տալախաձեի հերթական ճանաչումը: Ծանրամարտի միջազգային դաշնության կողմից անցկացված հարցման արդյունքում Տալախաձեն զբաղեցրել է առաջին տեղը:

Այսպիսով վրաց մարզիկը ճանաչվել է 2017 թվականի լավագույն ծանրորդ:

Համապատասխան հարցումը ծանրամարտի միջազգային դաշնությունը անց է կացրել 2018 թվականի հունվարին:

Լաշա Տալախաձեն, անցած տարի նվաճել է աշխարհի և եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալ: