Լաշա Տալախաձեն նվաճել է երեք ոսկե մեդալ
Լաշա Տալախաձեն նվաճել է երեք ոսկե մեդալ

Աշխարհի լավագույն ծանրորդ Լաշա Տալախաձեն Թուրքիայում ընթացող Նաիմ Սուլեյմանողլիի (օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն) անվան միջազգային մրցաշարին, հրում և պոկում անվանակարգերում բարձրացրել է 208/242/450 կգ. և նվաճել երեք ոսկե մեդալ։

Մրցաշարին, որտեղ ելույթ են ունեցել 23 երկրների ներկայացուցիչներ, Տալախաձեն եղել է լավագույնը։

Մրցաշարին խաղարկվել են նաև Տոկիոյի 2020 թվականի օլիմպիական խաղերի արտոնագրերը։