Լաշա Շավդաթուաշվիլին նվաճել է արծաթե մեդալ, ձյուդոի Փարիզի առաջնությունից
Լաշա Շավդաթուաշվիլին նվաճել է արծաթե մեդալ, ձյուդոի Փարիզի առաջնությունից

Մինչ եզրափակիչ փայլուն հասած Լաշա Շավդաթուաշվիլին, որոշիչ պայքարում Կոսովոյի ներկայացուցիչ Ակիլ Գիակովի մոտ բաց թողեց վազարի և հանդիպման մնացած ժամանակահատվածում չկարողացավ ուղղել իրավիճակը, արդյունքում վաստակեց արծաթե մեդալ:

Նշենք, որ Շավդաթուաշվիլին Պարիզի «Գրանդ Սլեմ» խաղարկությունում մեդալի արժանացավ երրորդ փորձից, մինչ այդ նրան չի հաջողվել մրցանակային տեղ զբաղեցնել:

Այս քաշային անվանակարգում բրոնզե մադալի արժանացան Հարավային Կորեայի ներկայացուցիչ Չանգրիմ Անը և Մոնղոլ Ցենդ Օչիրցանգբաաթը:

Այսօրևեթ մեդալ նվաճելու հնարավորությունից դուրս մնաց Ամիրան Պապինաշվիլին, որ 60 կգ. քաշայինում պարտվեց ճապոնացի Շիշիմեյի մոտ: Նույն քաշայինում անհաջող ելույթ ունեցավ նաև Լուխում Չխվիմիանին:

Անհաջող էր նաև վրաց մարզիկի ելույթը 66 կիլոգրամ քաշայինում: Վաժա Մարգվելաշվիլին մրցույթից դուրս մնաց արդեն իսկ առաջին շրջանում:

Արդեն վաղը կայանալու է մրցաշարի ծանր քաշայինների հանդիպումներ: Իրակլի Ցիրեկիձեի թիմից վաղը տատամի վրա դուրս են գալու, 81 կիլոգրամ քաշայինում Զեբեդա Ռեխվիաշվիլին և Նուգզար Տատալաշվիլին: 90 կգ. ՝ Բեքա Ղվինիաշվիլին և ՈՒշանգի Մարգիանին, 100 կգ. Վառլամ Լիպարտելիանին և Լաշա Տավելուրին, իսկ ծանր քաշայինում Գուրամ Թուշիշվիլին և Լևան Մատիաշվիլին: