Լաշա Մաղրաձեն նշանակվել է արդարադատության փոխնախարար
Լաշա Մաղրաձեն նշանակվել է արդարադատության փոխնախարար։ Արդարադատության նախարարությունը տեղեկատվություն է հրապարակել այս մասին։
«Լաշա Մաղրաձեն մասնագիտությամբ իրավաբան է։ Նա ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և Կոլումբիայի համալսարանի իրավաբանական դպրոցը։
Նա տարբեր ժամանակներում աշխատել է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածների ղեկավար պաշտոններում. նա ունի 20 տարվա փորձ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ քրեական արդարադատությունը, իրավապահ համակարգը, դատական համակարգը, դատական վերապատրաստումը, կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները։ Նա ակտիվորեն համագործակցել է միջազգային գործընկերների հետ՝ արդարադատության ոլորտի ինստիտուցիոնալ և ծրագրային բարեփոխումներ իրականացնելու համար։
Մինչև արդարադատության փոխնախարարի պաշտոնում նշանակվելը, նա զբաղեցնում էր Պետական անվտանգության ծառայության առաջին տեղակալի պաշտոնը», – ասվում է արդարադատության նախարարության հայտարարության մեջ։