Լաշա Դարսալիա․ Այն, որ նախագահի առաջին պաշտոնական այցը տեղի է ունենում Ադրբեջանում, ընդգծում է այն գործընկերությունը, որն ունեն Վրաստանն ու Ադրբեջանը
Ադրբեջանը Վրաստանի համար կարևոր հարևան և ռազմավարական գործընկեր է։ Այն, որ առաջին պաշտոնական այցը կատարվում է Ադրբեջան, ընդգծում է այն գործընկերությունը, որն ունեն Վրաստանն ու Ադրբեջանը, – այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան։
Դարսալիայի խոսքով՝ Ադրբեջանի Հանրապետություն Վրաստանի նախագահի այցի շրջանակում հանդիպումներ կկայանան նախագահի և երկրի այլ ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր։
«Կքննարկվեն այն կարևոր ուղղությունները, որոնք հանդիսանում են մեր ռազմավարական գործընկերության հիմքը։ Մոտ 30 տարի առաջ, երբ մեր ժամանակակից հանրապետությունները սկսում էին իրենց անկախության ճանապարհը, այն գործառույթը, որն այսօր ունի մեր երկիրը՝ լինել կամուրջ Արևմուտքի և Արևելքի միջև, այսօր էլ ավելի արդիական է։ Կենտրոնական միջանցքը, կամ Միջին միջանցքը, ինչպես այսօր կոչվում է, դառնում է ավելի կարևոր մեր մի շարք գործընկերների համար։ Հետևաբար, իհարկե, սա այն ուղղություններից մեկն է, որին նվիրված է քննարկում Ադրբեջանի և Վրաստանի միջև», – հայտարարել է Դարսալիան։
Միխեիլ Ղավելաշվիլիի առաջին պաշտոնական այցը Ադրբեջանի Հանրապետություն սկսվել է այսօր։