Լաշա Աբաշիձեն Ախալքալաքում ծանոթացավ երկաթուղային ենթակառուցվածքներին և դիմավորեց Չինաստանից ժամանող գնացքը
Վրաստանի երկաթուղու գլխավոր տնօրեն Լաշա Աբաշիձեն այցելել է Ախալքալաք և ծանոթացել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի ենթակառուցվածքին։
Գլխավոր տնօրենի այցի ընթացքում Ախալքալաքի կայարանում կանգ է առել Չինաստանից եկող գնացքը, որը Թուրքիայի տարածքով ուղևորվում է դեպի Եվրոպա։
Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղում գնացքները շարժվում են փորձնական ռեժիմով։ Նշանակալի է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս հատվածի լիարժեք շահագործումը կխթանի բեռնափոխադրումների ծավալների զգալի աճը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի երկաթուղին։