Լանա Գալդավա. Մենք՝ «Լելո – Հզոր Վրաստան»-ը, ասում ենք, որ բոյկոտի փոխարեն լինելու ենք պայքարի մեջ, ընտրությունների միջոցով պայքարը միշտ իմաստ ունի
Մենք՝ «Լելո – Հզոր Վրաստան»-ը, միշտ ասել ենք և ասում ենք, որ բոյկոտի փոխարեն լինելու ենք պայքարի մեջ, ընտրական նիհիլիզմի փոխարեն լինելու ենք լավատեսությամբ. այս մասին հայտարարել է «Լելո – Հզոր Վրաստան»-ի անդամ Լանա Գալդավան:
Նրա խոսքով՝ ընտրությունների միջոցով պայքարը միշտ իմաստ ունի, անկախ նրանից՝ միջավայրն անհավասար է, թե ոչ:
«Քաղաքականությունը պետք է վերադառնա ժողովրդին, և մենք՝ քաղաքական գործիչներս, պետք է լինենք ժողովրդի ծառայության մեջ: Շատ լավ է, եթե տարբեր քաղաքական դերակատարներ փոխել են իրենց դիրքորոշումը, դա դրական փաստ է»,- հայտարարել է Լանա Գալդավան:
Այն հարցին, թե ընդդիմության մի մասը կարծում է, որ մինչև ընտրությունները պետք է հասնել բողոքի ակցիաներով, Լանա Գալդավան հայտարարում է, որ «Լելոն» կլինի ամենուր, որտեղ պայքարի գիծն է:
«Առաջին հերթին դա բնակչության հետ մշտական հաղորդակցությունն է։ Ընտրությունների միջոցով պայքարն այլընտրանք չունի, կարևորն այն է, որ դա լինի պայքար, չլինի բոյկոտ, և մենք ակտիվ լինենք բնակչության հետ միասին: Մենք մշտական հաղորդակցություն ունենք վրաց ժողովրդի հետ: Ակտիվ ենք ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ տարածաշրջաններում: Մշտապես ասել ենք և ասում ենք, որ ընտրությունների միջոցով պայքարն այլընտրանք չունի, նաև ասում ենք, որ քաղաքականությունը պետք է վերադառնա ժողովրդին, քաղաքական գործիչները լինեն ժողովրդի ծառայության մեջ: Հետևաբար, բոյկոտի փոխարեն կոչ ենք անում բոլորին լինել ակտիվ պայքարի մեջ: Պայքարն անպայման արդյունք է բերում: Ընտրության օրը ժողովրդի ակտիվությունը շատ մեծ արդյունք է բերում, քանի որ կեղծիքների հավանականությունը շատ փոքր է լինում»,- հայտարարել է Լանա Գալդավան: