«Լաղիձեի ջրերի» հետ կապված որոշումը կընդունվի մոտ ապագայում. Կախա Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, «Լաղիձեի ջրերի» հետ կապված որոշումը կընդունվի մոտ ապագայում:
Այս մասին Կախա Կալաձեն հայտնել է Առաջին ալիքի լրագրողին:
Նախորդ տարի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին խնդրել էր, բիզնեսի իրավունքները պաշտպանելով Ռուսթավելու պողոտայում վերականգնել «Լաղիձեի ջրերը» և Խաճապուրանոցը: