Լադո Գուդիաշվիլի հրապարակի և հարակից տարածքում գտնվող շինությունների վերանորոգման աշխատանքները մեկնարկելու են երկու շաբաթից
Լադո Գուդիաշվիլի հրապարակի և հարակից տարածքում գտնվող շինությունների վերանորոգման աշխատանքները մեկնարկելու են երկու շաբաթից

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր գտնվում էր Լադո Գուդիաշվիլու հրապարակում, որտեղ մանրամասն լրատվություն է ստացել հրապարակում ծրագրվող վերանորոգման աշխատանքների մասին: Լրատվությունն այս մասին տարածում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը:

Նախագծի համաձայն, Լադո Գուդիաշվիլու հրապարակում վերականգնվելու է մոտ 30 պատմական շինություն: Աշխատանքները սկսվելու են երկու շաբաթից:

Կախա Կալաձեի հայտարարությամբ, Գուդիաշվիլիի հրապարակի վերանորոգումից հետո, մայրաքաղաքը կունենա ևս մեկ կարգավորված և զբոսաշրջիկներին գրավող վայր:

Ինչպես նշված է քաղաքապետարանի լրատվության մեջ, նախագիծը իրականացնում է Թբիլիսիի զարգացման հիմնադրամը: Լադո Գուդիաշվիլիի հրապարակի վերականգնման հետ մեկտեղ ծրագրվում է վերականգնել նաև հնագույն Կալա թաղամասը, որտեղ գտնվող շինություններից 20-ը մշակութային ժառանգության անշարժ հուշարձաններ են: